22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

27 հոկ 2016 11:30

Սեպտեմբերի վերջից ի վեր Հալեպի արևելքում մոտ 400 մարդ է զոհվել. ՄԱԿ

Հալեպի՝ գրոհայինների հսկողության տակ գտնվող արևելյան հատվածում ռազմական գործողություննների հետևանքով մեկ ամսից էլ քիչ ժամանակահատվածում մոտ 400 մարդ է զոհվել, մոտ 2 հազարը՝ վիրավորվել: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սթիվեն Օ՛Բրայանը՝ հանդես գալով կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում, գրում է ТАСС-ը:
Նա հայտնել է, որ այս ամիս Հալեպի ռմբակոծումներն ամենաինտենսիվն են եղել 2011 թվականին Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր:
«Դա հանգեցրել է սարսափելի մարդասիրական հետևանքների: Խորհրդում իմ նախորդ ելույթից հետո Հալեպի արևելքում զոհվել է ևս 400 մարդ, մոտ 2 հազարը՝ վիրավորվել, նրանցից շատերը երեխաներ են»,- ասել է Օ՛Բրայենը:
Սեպտեմբերի 29-ին կայացած Սիրիայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անցած նիստին Օ՛Բրայենը հայտնել էր սեպտեմբերի 22-ին Հալեպում սկսված ռազմական գործողության «առաջին օրերին» 320 զոհի և 765 վիրավոր խաղաղ բնակչի մասին:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր