12:21 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին         12:16 - Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում      12:15 - Վրաստանը համերաշխություն է հայտնել հայկական կողմին՝ օգնելու Հայաստանին COVID-19- ի դեմ պայքարում    

27 հոկ 2016 14:43

65-ամյա կինը մահացել է թատրոնի շենքում. կատարվում է քննություն

 
ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն` 1951թ. ծնված Ա.Մուշեղյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

Նախնական տվյալներով` 2016թ. հոկտեմբերի 26-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեում գործող «Ստանիսլավսկու» անվան թատրոնում սայթաքել և բեմի վրա ընկնելով` մահացել է 1951թ.-ին ծնված Աստղիկ Մուշեղյանը:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ` կնոջ մահվան պատճառը պարզելու համար:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել:
Համապատասխան հարցումներ են ուղարկվել Նարկոլոգիական և Հոգեբուժական կլինիկաներ,հանձնարարություն է տրվել ոստիկանության Կենտրոնական բաժնին՝ պարզելու դեպքի իրական հանգամանքները։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր