12:40 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին         12:29 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է      12:28 - Ադրբեջանի կողմից չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացումը խախտում է. ուր մնացին խոստումները    

28 հոկ 2016 10:49

Ի՞նչ պայմաններում է պահվում Նաիրի Հունանյանը․ «Հրապարակ»

 
«Հրապարակը» գրում է․ «Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կազմակերպիչ Նաիրի Հունանյանը խցակիցներ չունի։ Նա, իր դիմումի համաձայն, պահվում Է առանձին խցում։ Նրան ոչ մի լրագրող չի այցելել՝ մեզ հայտնեց քրեակատարոդական վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը։ Իսկ ճի՞շտ է արդյոք, որ Նաիրի Հունանյանը հոգեկան շեղումներ և առողջական խնդիրներ ունի։ «Առողջական վիճակը բավարար Է»,– պատասխանեց նա։ Հիշեցնենք, որ 2 տարի առաջ Հունանյանին ԱԱԾ-ում գտնվող կալանավայրից՝ «Երևան-ԿԵնտրոնից», ուղիղ աղիքը շրջապատող բջջանքի վնասման խնդիրներով տեղափոխել Էին «Դատապարտյալների հիվանդանոց» և վիրահատել։ Նաիրի և Կարեն Հունանյանների միակ այցելուն հայրն Էր՝ 1937թ. ծնված Հրաչիկ Հունանյանը, որը մահացել Է 2012-ին, մայրն Էլ տարիներ առաջ ջրահեղձ Է եղել Եվպատորիայում։ Նրանց փոքր եղբայրը՝ Արմեն Հունանյանը, ապրում Է Եվպատորիայում»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր