17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

28 հոկ 2016 11:00

Շառլ Ազնավուրի անվան աստղը Հոլիվուդի Փառքի պուրակում է

 
Հոլիվուդի Փառքի պուրակում երեկ երեկոյան տեղադրվել է աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով աստղը:  Կալիֆորնիայի սենատոր Քեվին դե Լիոնը Ազնավուրին է հանձնել Լոս Անջելես քաղաքի խորհրդանշական բանալին՝ ասելով «Ներկայումս ապրող կատարողներից դուք ամենատաղանդավորն»: 

«Զգացված եմ, որ ինձ հանձնեցիք այս աստղը: Ես հաճախ եմ Հոլիվուդ այցելում, շատ եմ աշխատել ԱՄՆ-ում՝ շոու-բիզնեսի հայրենիքում», - իր կարճ ելօույթում ասել է շանսոնյեն։
92-ամյա Ազնավուրը, որն այսօր համերգ է տալու Լոս Անջելեսում, նաեւ նշել է, որ Քալիֆորնիայի հայ համայնքն իր «հիմքն» է: 
«Թուրքիան ամեն ինչ կորցրեց: Նրանք ոչ մի մեծ երգիչ չունեն: Ես այսօր թուրքական երգիչ կարող էի լինեի, բայց ֆրանսիացի երգիչ եմ: Սա ապացուցում է փաստը, որ ցեղասպանությունները ոչ մի լավ բանի չեն բերում: Միշտ մնում են վերապրածներ»,- նշել է Ազնավուրը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր