17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

20 ապր 2016 17:18

Մարդու իրավունքների պաշտպանը Լևոն Հայրապետյանի հարցով դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմ՝ Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով:
Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լևոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության եւ հսկողության կարիք ունի, և դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության և կյանքի համար:
Արման Թաթոյանը խնդրել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ Լևոն Հայրապետյանին բժշկական օգնություն ցուցաբերելու և վերջինիս առողջությանը վտանգող պայմանների վերացման ուղղությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր