17:00 - Մահացել է ԱԺ նախկին նախագահ Արմեն Խաչատրյանը         16:44 - Տիգրան Ավինյանը նոր որոշում է կայացրել.կորոնավիրուսի տարածման դեպքերը շարունակում են ավելանալ Գեղարքունիքի մարզում      16:17 - Որտե՞ղ է ընկել արտասովոր երկնաքարը․ Արտասովոր երեւույթին Կոտայքի մարզի բնակիչներն ականատես էին եղել    

29 հոկ 2016 15:27

Շառլ Ազնավուրի հարցազրույցը՝ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

 

Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ France-Presse գործակալությանը տված հարցազրույցը, որը հրապարակվել էր Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ Ազնավուրի աստղի բացման արարողության առիթով: 

Թուրքական diken.com.tr կայքը, անդրադառնալով ֆրանսահայ գերաստղի հարցազրույցին, մեջբերել է Ազնավուրի այն տողերը, որտեղ շանսոնյեն հայտարարել է, որ «Թուրքիան, ցեղասպանություն իրագործելով, շատ բան է կորցրել, այդ թվում՝ մշակութային առումով»: 

«Թուրքիան շատ բան կորցրեց: Անգամ մի համաշխարհային մեծության երգիչ չունեն: Ես կարող էի, օրինակ, Թուրքիայում երգիչ լինել: Սակայն այսօր ես ֆրանսիացի երգիչ եմ: Սա էլ ցույց է տալիս, որ ցեղասպանությունն իր նպատակին չի հասել»,- ասել էր շանսոնյեն: 

Թուրքական կայքը, սովորության համաձայն, չակերտների մեջ է գրել ցեղասպանություն բառը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Հոլիվուդի հանրահայտ Փառքի ծառուղու հարևանությամբ բացվել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղը, ինչն իրականացվել է Կալիֆորնիայի հայ համայնքի նախաձեռնությամբ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր