11:00 - Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում         10:45 - Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին.«Հրապարակ»      10:30 - Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ    

29 հոկ 2016 16:15

Օբաման դեմ է, որ իր կինը նախագահ դառնա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ իր կինը՝ Միշելը, երբեք իր թեկնածությունը չի առաջադրի նախագահի պաշտոնի համար: Գրում է Russian.rt.com-ը: «Նա երբեք չի առաջադրվի: Նա տաղանդավոր և վառ անձնավորություն է, և ես նրանով ավելի չէի հպարտանա, սակայն Միշելի համբերություն չի բավականացնի, որպեսզի թեկնածու դառնա»,- Time պարբերականը մեջբերում է Օբամայի խոսքերը: Օբաման ընդգծել է, որ կշարունակի հասարակական գործունեությամբ զբաղվել կնոջ հետ նախագահի պաշտոնից հեռանալուց հետո: «Մենք շատ կաշխատենք: Ուղղակի դա այլ կերպ կանենք», - հայտարարել է Օբաման: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր