18:00 - Լուկաշենկոն Ուկրաինան անվանել է «Եվրոպայի ընդհանուր դժբախտությունը»         17:21 - «Փորձել են վնասել երեխաների՞ն».ով է Էջմիածնում թափառող շների սպանդ իրականացրել      16:57 - Ոստիկանությունը՝ Իջևանի դեպքերի մասին. Գիշերային ժամերին ձերբակալում    

30 հոկ 2016 18:57

«Ընդամենը մեկ անգամ քթի վիրահատություն եմ կատարել». Տաթևիկ Ադումյանը` իրեն քննադատողներին

Հայտնիները հաճախ են հայտնվում քննադատությունների կենտրոնում, որոնք վերաբերվում են ոչ միայն նրանց գործունեությանը, այլև արտաքինին: Այս անգամ քննադատությունների թեմա է դարձել դերասանուհի Տաթևիկ Ադումյանի արտաքին տեսքը:
«24-ամյա Տաթևիկ Ադումյանը պլաստիկ վիրահատություններից հետո 44-ամյա կնոջ տեսք է ստացել». նման վերնագրմամբ նյութում ասվում է, թե դերասանուհին մի քանի անգամ վիրահատել է քիթը, ականջները, նաև անդրադառնում են Տաթևիկի' շպարը չարաշահելուն:
Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը կապ հաստատեց Տաթևիկ Ադումյանի հետ, ով մեզ հետ զրույցում շեշտեց' ընդամենը մեկ անգամ է վիրահատել քիթն, այն էլ հարկադրված.
«Ես միայն քթի վիրահատություն եմ կատարել, ընդ որում' վիրահատությունը տևել է 3.5 ժամ, քանի որ ուղեղիս թթվածին չէր գնում ու ես չէի կարողանում շնչել, քթիս աջ կողմից բավականին մեծ ոսկոր է հեռացվել, իսկ ձախ կողմի խեցին լայնացած էր. Ես շնչառության լուրջ խնդիր ունեի ու վիրահատությունը անհրաժեշտ էր: Պաշտոնապես հայտարարում եմ' ընդամենը մեկ անգամ եմ քթի վիրահատություն կատարել, ուրիշ ոչ մի պլաստիկ վիրահատությունների չեմ ենթարկվել: Ինձ անգամ տեղեկություններ են հասել, թե շուրթերս եմ մեծացրել, ինչը ևս իրականությանը չի համապատասխանում»,- նշեց նա ու ավելացրեց.
«Եթե առողջական խնդիրներ չունենայի, վստահաբար քթի վիրահատության էլ չէի դիմի, ինձ համար ծիծաղելի է ու նույնիսկ ամոթ, որ նման թեմաներ են քննարկում»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր