18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

08 հուն 2016 10:22

«Ժողովուրդ». Մինչև օրս հայտնի չէ, թե ուրանի վաճառքի համար ձերբակալված Առաքել Մովսիսյանի հորեղբորորդուն կոնկրետ ինչում են մեղադրում

«Ինչպես հայտնի է՝ ապրիլի 18-ին Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել էր, որ միջուկային նյութերի անօրինական իրացման փորձի համար Վրաստանում ձերբակալվել Է 5 անձ, որոնցից երկուսը ՀՀ քաղաքացիներ են, երեքը՝ Վրաստանի քաղաքացի։ Ըստ վրացական մամուլի՝ կալանավորվածները մտադրված են եղել 200 միլիոն դոլարի դիմաց ուրան վաճառել։ Ձերբակալվածներից մեկի տանը գործարանային արտադրության տրանսպորտային կոնտեյներ է գտնվել՝ Ս 238 տեսակի ռադիոակտիվ նյութով։ Հետագայում հայտնի դարձավ որ ձերբակալված ՀՀ քաղաքացիներից մեկը Աժ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հորեղբորորդի, Արցախյան ազատամարտի և կանանց միության նախագահ Միհրան Մովսիսյանն է: Շուտով կլրանա երկու ամիսը, ինչ այս միջադեպը բացահայտվել Է, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե Միհրան Մովսիսյանը կոնկրետ ինչում է մեղադրվում և արդյոք նա ուրանի ձեռքբերման հետ առնչություն Է ունեցել։ Ուշագրավ Է նաև այն փաստը, որ մինչ օրս Վրաստանի իրավապահները ՀՀ քաղաքացիների հարցով հա| իրավապահների հետ չեն կապվել։ Կարելի է Ենթադրել, որ խմբի գործողությունները Հայաստանի հետ կապող ոչ մի տվյալ դեռ չկա քրեական գործում»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր