«Մարդասպան» վիրուս է հայտնվել Չինաստանում, յոթ հոգի մահացել է          COVID-19-ի հետևանքով մահերի թիվը էականորեն նվազել է       Լիբանանին պատուհասած աղետը համախմբելու փոխարեն երկրում կրքերը ավելի է թեժացրել և բևեռացրել. Լիբանանում բնակվող հայ    

31 հոկ 2016 14:15

20 հազար դոլար եք ծախսում ամսագրերի վրա․Ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք․Ա․Մանուկյան

 
2017թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանն այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հարց ուղղելով Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հետաքրքրվեց՝ արդյոք նա եւս փորձելու է կոծկել ու չանդրադառնալ իր նախորդների սխալներին ու ձախողումներին:

Ի պատասխան նախարարը նշեց, որ ինքն է հայտարարել այդ մասին, որ իր նախորդների մասին չի խոսելու. «Մենք պետք է գործընկերության սոլիդարությունը պահպանենք: Եթե կան խեղումներ, ապա դրանք պետք է վերացնել, ընդունելի չէ, որ ես իմ նախորդներին անընդհատ քննադատեմ, ու իմ սեփական անձը բարձրացնեմ: Մենք պետք է ախտորոշենք խնդիրն ու շարժվենք առաջ»:

Արամ Մանուկյանը ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանին ուղղված հարցում՝ նշեց․. «ԿԲ թվերին նայելով՝ հասկանում եմ՝ շատ շքեղ են ապրում ԿԲ-ում։ Քսան հազար դոլար՝ ամսագրեր, գրականություն ձեռք բերելու համար: Երկրի ընդհանուր վիճակին, պատերազմական վիճակին նայեք, պոպուլիստ չեք, է, ոնց որ դժոխքի մեջ դրախտ լինեք, անապատի մեջ ծաղիկ լինեք, որ լավ փթթում, ապրում եք: Անհարիր է՝ ընդհանուր թշվառության համեմատության մեջ՝ 35 տոկոս աղքատություն…»:
«Սա հա՞րց էր, թե՞…»,- հետաքրքրվեց Ներսես Երիցյանը:
 
«Ահ, ես շատ գիտեմ»,- հուսահատ արձագանքեց Արամ Մանուկյանը:

Ներսես Երիցյանը պատասխանեց՝ ասելով. «Միայն մասնագիտական գրականությունը, որ կարողանանք մեր վերլուծական ունակությունները կատարելագործենք, մի քանի հազար դոլար արժե դրանց տարեկան անդամագրումը: Այն բավականին թանկ է, սակայն դրանից չօգտվել՝ նշանակում է դառնալ հետամնաց ու կորցնել մրցունակությունը մյուս բանկերի համեմատ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր