17:02 - Տեսանյութ. Նիկոլի երազած ձևերով ասֆալտին փռեցին         16:30 - Լարիսա Մինասյանը երեկ բավական կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ. Նարեկ Մալյանն ազատ արձակվեց      16:17 - ՍԴ-ի թիրախավորումն սկսվեց հորս գործը ՍԴ ուղարկվելուց հետո    

31 հոկ 2016 21:52

Թուրքիայում բախման հետևանքով սպանվել է 3 զինծառայող

 
Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի հարավ-արևելքում «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետ բախումներում զինծառայողներ են սպանվել։
Անվտանգության ուժերի ու PKK-ի զինյալների միջև բախումը գրանցվել է այսօր ժամը 14.00-ին մոտ, Հաքքարի նահանգի Դաղլըջա շրջանում։ Բախման հետևանքով զոհվել է 3 և վիրավորվել 1 զինծառայող։

Սպանվել է 4 քուրդ զինյալ։ Հաղորդվում է, որ հոկտեմբերի 29-ին էլ PKK-ի զինյալները Հաքքարի նահանգի Չուքուրջա շրջանում սպանել են 3 և վիրավորել 5 զինծառայողի։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր