22:55 - Եղանակը Հայաստանում հուլիսի 28-ին         21:45 - Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության մեջ կասկածվում է որդին      21:30 - 13 նշան այն բանի, որ Դուք իդեալական հարաբերություններ ունեք    

01 նոյ 2016 09:36

Ադրբեջանը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 840 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ, բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ (ՌՊԳ-7 /3 արկ/):ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնում են, թե հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը դիմել են պատասխան գործողությունների եւ շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր