12:10 - «Երկիր Ծիրանի» կուսակցության Երևանի ավագանու անդամների ասուլիսը՝ՈՒՂԻՂ         12:00 - Սիմոն Մարտիրոսյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն      11:45 - Հորոսկոպի որ նշանն այսօր պետք է խուսափի վեճերից.Օրվա աստղագուշակ    

08 հուն 2016 11:20

Վիեննայում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները բանակցային գործընթացը վերսկսելու համաձայնություն են ձեռք բերել. Պոպով

Interfax լրատվական գործակալությանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ շրջանակային համաձայնագիր ձեռք բերելու հեռանկար կա:
Նա նշել է, որ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հիմնական հարցերի շուրջ բանակցային գործընթացը վերսկսելու համաձայնություն են ձեռք բերել:
Հարցին, թե ինչպիսին են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ երկխոսությունը Բաքվի և Երևանի միջև նախագահական մակարդակից փորձագիտական մակարդակի հասցնելու շանսերը, Պոպովը պատասխանել է. «Փորձագիտական մակարդակի հասնելու հնարավորությունը կախված է կողմերի` կարգավորման առանցքային հարցերով առկա տարաձայնությունները հաղթահարելու և շրջանակային համաձայնության հասնելու պատրաստականությունից: Դրանից հետո արդեն կարելի է խոսել փորձագիտական խմբեր ստեղծելու մասին»:
«Միջադեպերի քննության համար մեխանիզմներ ստեղծելու աշխատանքներն ավարտելու վերաբերյալ բարձր մակարդակում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, և այժմ ԵԱՀԿ մասնագետներն աշխատում են այդ ուղղությամբ: Անցյալ շաբաթ Մինսկի խմբի իմ գործընկերների հետ մենք Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարներին ենք ներկայացրել փորձագիտական գնահատականները: Սպասում ենք կողմերի պատասխաններին», - ասել է Պոպովը:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր