09:30 - Տարադրամի փոխարժեքը դեկտեմբերի 11-ին         09:26 - «Իմ քայլը» դաշինքում վիճակը սրված է.ձայներ են խլվել միմյանցից,ոմանք էլ չեն լռելու. «Իրատես»      09:20 - Ողջ գիշեր ՀՀԿ-ն անցկացրել է ոտքի վրա՝ անքուն.Սարգսյանն ապագա պայքարի պլաններ է մշակել.«Հրապարակ»    

01 նոյ 2016 11:24

ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացվելու է 4,5 միլիարդ դրամ

ԱԺ-ում շարունակվում են 2017 թվականի բյուջեի քննարկումները:
Քննարկման մեկնարկին ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտարարեց, որ 2017 թվականի բյուջեով նախատեսվում է ՀՀ նախագահի աշխատակազմին հատկացնել 4,5 միլիարդ դրամ, որից 3,86 միլիարդ դրամը՝ ապարատի պահպանման համար: 
 
Ներկայացնելով այլ պետական համակարգերին տրվող բյուջետային հատկացումները՝ Ջանջուղազյանը հավելեց նաև, որ Ազգային ժողովին կհատկացվի 4,662 միլիարդ դրամ, որից 4,1 միլիարդ դրամը՝ ապարատի պահպանման ծախսերի համար:
Կառավարությանը կհատկացվի 11,6 միլիարդ դրամ, որով կիրականացվի 29 ծրագիր: «Սահմանադրական դատարանին կհատկացվի 584,8 միլիոն դրամ, Արդարադատության նախարարությանը՝ 13, 6 միլիարդ դրամ, Քննչական կոմիտեին՝ 5, 562 միլիոն դրամ, Դատական դեպարտամենտին՝ 8.6 միլիարդ դրամ, իսկ Քաղծառայությանը՝ 475 միլիոն դրամ»,- ասաց նա:

loading...

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր