17:00 - Դոլարի ու եվրոյի փոխարժեքները շարունակում են աճել         16:35 - Տուգանքը վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաներին      16:05 - Պատերազմը դեռ նոր է սկսվում. Covid-19-ը ստիպում է իմունիտետին` քայքայել օրգանիզմը    

01 նոյ 2016 13:10

Գաջեթների օգտագործումն ազդում է երեխաների քնի որակի վրա

Երեխաները, որոնք քնելուց առաջ օգտվում են սմարթֆոններից ու պլանշետներից, երկու անգամ ավելի հաճախ են տառապում քնի խանգարումներից, քան այն երեխաները, որոնք դրանցից չեն օգտվում: Այս եզրահանգման են եկել Լոնդոնի թագավորական քոլեջի հետազոտողները, հաղորդում է Lenta.ru-ն:Գիտնականները 20 հետազոտություն են վերլուծել, որոնց մասնակցել է 6-19 տարեկան ընդհանուր առմամբ 125 հազար երեխա: Պարզվել է, որ քնելուց առաջ գաջեթների օգտագործումը բերում է անքնության ու ցերեկային քնկոտության: Ընդ որում` նույնիսկ սարքերի առկայությունը ննջասենյակում կարող է ազդել քնի որակի վրա, քանի որ երեխաները միշտ պատրաստ են պատասխանել հաղորդագրություններին և սպասում են, որ ինչ-որ մեկը կգրի նրանց:

Հետազոտողների խոսքերով`գաջեթների աճող ժողովրդականությունը կբերի երեխաների քնի հետագա վատթարացմանը: Այս խնդիրը կարելի է լուծել` քչացնելով սարքերի հասանելիությունը երեխաների համար և խթանելով քնելուց առաջ ճիշտ պահվածքը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր