17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

01 նոյ 2016 14:54

Իրաքյան բանակը մտել է Մոսուլ

Այսօր ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ինքնաթիռները ԴԱԻՇ-ի ահաբեկիչների դիրքերին հարվածներ են հասցրել Մոսուլի արվարձաններում:
«Ալ Սումարիա» հեռուստաալիքը, հղում անելով սեփական աղբյուրին, հայտնել Է, որ Իրաքի ռազմաօդային ուժերի ավիահարվածով Մոսուլում ոչնչացվել Է ԴԱԻՇ-ի  հետ կապված «Ջունդ ալ Խիլյաֆա»-ի («Խալիֆայության զինվորներ») պարագլուխներից մեկին։
«Իրաքի ռազմաօդային ուժերի ինքնաթիռներին հաջողվել Է Մոսուլի կենտրոնում ԴԱԻՇ-ի շտաբներից մեկին հասցված ավիահարվածի արդյունքում ոչնչացնել այսպես կոչված «Ջունդ ալ Խիլյաֆա»-ի պարագլխին՝ որպես Աբու Թարիք ալ Խայալի հայտնի ահաբեկչին»,-հայտարարել Է աղբյուրը, նշելով, որ ոչնչացվել են նաեւ նրան ուղեկցող յոթ զինյալներ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր