15:21 - Տեսանյութ. Մանվել Գրիգորյանը դատարանում հազիվ է խոսում         15:20 - Հ. Խուդոյանը պարզաբանեց՝ ինչու են Քոչարյանի գործով դատավորին բացարկ հայտնելու միջնորդություն ներկայացրել      15:03 - Տեսանյութ. Շինծու մեղադրանք է.Որ կոպիտ պատասխան չտամ, եկեք էդ հարցին չպատասխանեմ    

01 նոյ 2016 15:29

Հայաստանը իշխանափոխության կարիք ունի. Ալեք Ենիգոմշյան

Այսօր կայացավ Նոր Հանրապետության հիմնադրման «Սասնա Ծռեր» ճանապարհային քարտեզի ներկայացմանը նվիրված մամուլի ասուլիսը: Բանախոսներն էին «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ, Հիմնադիր խորհրդարանի Քարտուղարության  համակարգողի տեղակալ Ալեք Ենիգոմշյանը և «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհրդի անդամ  Արմենակ Կյուրեղյանը: Բանախոսները ներկայացրեցին Ճանապարհային քարտեզի ընդհանուր բնութագիրը, նոր հանրապետության հիմնադրման անհրաժեշտությունը, նպատակները, խնդիրները, ինչպես նաև դրանց իրականացումն ապահովելու համար մշակված Նոր Հանրապետություն հիմնադրելու մասին ՀՀ քաղաքացու որոշման, դրանով հաստատվող Անցումային սահմանադրական հիմնադրույթների (Անցումային փուլի ժամանակավոր  Սահմանադրություն) և ժողովրդի վստահության կառավարության ծրագրի նախագծերը: 
«Հիմնադիր խորհրդարան»-ի, «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը կարծում է՝ Հայաստանը իշխանափոխության կարիք ունի, քանի որ այսօրվա իշխանությունը ամբողջապես դեմ է պետության և ժողովրդի շահերին, այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել իսկական, հայկական պետություն։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր