21:47 - Բակո Սահակյանն ի՞նչ հարցեր է քննարկել «Իմ քայլի» պատգամավորների հետ. Տեսանյութ         18:55 - Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել և ուղարկվել է ՍԴ      17:24 - Հայաստանը թալանած բոլոր անձինք թող գնան, նստեն. վարչապետի ուղիղ եթերից հետո գյումրեցիները բացեցին դատարանի մուտքը    

01 նոյ 2016 17:45

Հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղայի նկատմամբ

Հետախուզում է հայտարարվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղայի նկատմամբ
 
shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հովիկ Նիկողոսյանը միջնորդություն է ներկայացրել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Օշական գյուղի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Սաշայի Մելիքյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Մարգարյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշեց բավարարել ավագ քննիչի միջնորդությունը և Ա. Մելիքյանը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (մի խումբ անձանց կողմից ծանր մարմնական վնասվածքներ պատճառել) հատկանիշով և նրա նկատմամբ հայտարարվեց հետախուզում: Եթե նա հայտնաբերվի կամ մեղայականով ներկայանա իրավապահներին, նրան տեղափոխելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկի եղբոր տղան է: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ պարզվել է, որ հանցագործությունը կատարելուց հետո Ա. Մելիքյանը դեպքի վայրից փախուստի է դիմել BMW X5 մակնիշի 39 ԼՍ 999 համարանիշի ավտոմեքենայով: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր