18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

02 նոյ 2016 11:34

ԻՊ խմբավորման առաջնորդը անձամբ է ղեկավարում խմբավորման գործողությունները Մոսուլում

 
Independent-ը հայտնում է․ ԻՊ խմբավորման առաջնորդ Աբու Բաքըր ալ-Բաղդադին գտնվում է Մոսուլում եւ անձամբ է ղեկավարում խմբավորման գործողությունները Մոսուլում: 
Ինչպես պարբերականի հետ զրույցում է հայտնել Իրաքյան Քուրդիստանի տեղական կառավարության խոսնակ Ֆուադ Հյուսեյնին, կառավարությունն ունի տեղեկություններ, որ Ալ-Բաղդադին դեռեւս գտնվում է Մոսուլում, եւ նրան սպանելու պարագայում կգա ողջ ԻՊ համակարգի վերջը: Նա նաեւ ասել է, որ նրա ներկայությունը Մոսուլում բավականին բարդացնում է իրավիճակը եւ կարող է ձգձգել Մոսուլի ազատագրման օպերացիան:
Ըստ պարբերականի՝ ահաբեկիչները կառավարական ուժերի գործողությունները դանդաղեցնելու համար մտադիր են ոչնչացնել Տիգրիս գետի վրա գտնվող հինգ կամուրջները:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր