17:40 - Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա         17:15 - Կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր      16:42 - Ադրբեջանը չի էլ թաքցնում, թե ինչ գործողությունների է գնալու. իսկ բանակցային հարցի շուրջ մեր պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է    

02 նոյ 2016 10:25

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ունեցվածքը․ «Հայկական ժամանակ»

 
«Հայկական ժամանակը» գրում է.«ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի հանձնաժողով Է ներկայացրել իր ունեցվածքի, եկամուտների հայտարարագիրը, որի ուսումնասիրությունից պարզ Է դառնում, որ նա որպես անշարժ գույք ունի 5 առանձնատան, 7 հողամաս և 2 հասարակական նշանակության շինություն, իսկ նրան պատկանող շարժական գույքը մեկն Է Nissan Altima 2.5 տեսակի ավտոմեքենա։

Մշակույթի նախարարը 120 միլիոն դրամ Էլ փոխառություն Է հանձնել (որը սովորաբար ավանդի տեսքով Է լինում)։ Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Արմեն Ամիրյանն ունեցել Է 12 մլն դրամ և 45 հազար ԱՄՆ դոլար։
 
Մինչ նախարար նշանակվելը նա եկամուտ Է ստացել աշխատավարձից մոտ 3 միլիոն դրամ, 526 հազար դրամ վարձակալության դիմաց ստացած վճարից, իսկ մեկ այլ տարածք վարձակալությամբ հանձնելով նա ստացել Է 135 հազար ԱՄՆ դոլար եկամուտ»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր