11:17 - Տեսանյութ.Փաշինյանն իր զայրույթն է հայտնել կորոնավիրուսի հետ կապված անպատասխանատու վերաբերմունքի վերաբերյալ         11:15 - Սուպեր ռեկորդ.Կորոնավիրուսով վարակվածների թիվն անցավ 10 հազարից. մեկ օրում՝ 517 դեպք. Կա 20 մահ      10:56 - Պարետատան լարվածությունը նոր փուլ է թևակոխել. «Հրապարակ»    

02 նոյ 2016 09:55

«Առաջին տպարանի» սեփականատերը մեկնաբանում է տպարանի շենքի պայթեցման վերաբերյալ․ «Առավոտ»

 
««Առավոտը» «Առաջին տպարանի» ներկայիս սեփականատեր Գենիկ Կարապետյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է ընդունել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը, որը հետևել էր տպարանի շենքի պայթեցման հետ կապված հանրային դժգոհությանը։ Ընդ որում, վարչապետն ասել էր, թե Երևանը ռազմական պոլիգոն չէ, ու բացթողումներ թույլ տված պատասխանատուները խստագույնս պատժվելու են։ «Ճիշտ է արել, որ ասել է պոլիգոն չի»,– պատասխանեց պարոն Կարապետյանը, բայց ձեռնպահ մնաց կառավարության ղեկավարին մեկնաբանելուց։ «Վարչապետի որոշումը և ասածները ես չեմ մեկնաբանում, ոչ դրա բարոյական, ոչ էլ այլ իրավունքն ունեմ»,-ասաց մեր զրուցակիցը։ «Վարչապետի հետ հանդիպման ժամանակ ասել ենք, որ եղել է որոշակի թյուրիմացություն, գուցե օրենքի բացն է եղել պատճառը կամ մարդկանց որոշակի անբարեխիղճ աշխատանքի հետևանքը։ Այնպես չի, որ իրազեկում չի եղել, իրազեկվել են ԱԻՆ-ը, ճանապարհային ոստիկանությունը, մեկն էլ պետք է տեղյակ պահեր մեր քաղաքապետարանին։ Իսկ ո՛վ պետք է տեղյակ պահեր, հենց դա է բաց մնացել»։ Գենիկ Կարապետյանը նշեց, որ շենքի պայթեցմանն անձամբ ներկա չի եղել , բայց տեղյակ է, որ որևէ մեքենա դուրս գալու խնդիր չի ունեցել։ «Մի մեքենա է կանգնած եղել , սակայն արտակարգ իրավիճակների մեքենաները կանգնեցրել են դրա դիմաց, որ հանկարծ բան չպատահի»,– ասաց սեփականատերը»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր