14:10 - Տեսանյութ.Հակաճգնաժամային ծրագրերի վրա 280 մլն դոլար չի ծախսվել. ես շարունակում եմ պնդել, որ փող կա, տվեք բնակչությանը         13:52 - Տարաբնույթ ստեր են շրջանառության մեջ դրվել.սև ցուցակում հայտնվել է ՀՀ-ն, այլ ոչ թե որևէ ավիաընկերություն      13:31 - MI6 բրիտանական հետախուզական գործակալության նախկին ղեկավարի կարծիքով՝ նոր կորոնավիրուսը հայտնվել է չինական լաբորատորիայում    

02 նոյ 2016 13:30

Հրանուշ Հակոբյանը դրսում է դառնալու համայն սփյուռքի նախագահ, դուք էլ ՀՀ-ում` թոշակառուների նախարար. Ա. Մանուկյանը՝ սոցապնախարարին

2017 թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց, թե նախարարությունը թեև քաղաքականությունը մշակող մարմին է, սակայն այս բյուջեում խնդիրների լուծման քաղաքականություն ինքը չի նկատում:  Պատգամավորը շեշտեց՝ սոցապնախարարի ոլորտն ընդգրկում է շուրջ 700 հազար մարդ, որը տոկոսային առումով մեծանում է` կապված արտագաղթի հետ: «Եթե մենք 3 մլն բնակչություն ժամանակ ունեինք 500-600 հազար թոշակառու, ու դա կազմում էր մոտ 22 տոկոս, ապա առկա բնակչության պայմաններում այդ դաշտ դառնում է 33 տոկոս, այսինքն՝ դաշտը մեծանում է, սպառողական մասը` քչանում»,- ասաց նա և նշեց, թե ՀՀ-ում մնում է այն հատվածը, որը սոցիալական դաշտում է: 
«Այսօր ՀՀ-ում ամենաշատը ձեր մասն է, դրսում Հրանուշն է Հակոբյան, որը դառնալու է համայն սփյուռքի նախագահ, իսկ դուք կդառնանք թոշակառուների նախարար, տակն ուրիշ բան չի մնալու»,- ասաց Մանուկյանը: Նա հարցրեց. «Ի՞նչ ծրագիր է մշակվում, քանի որ առանց ռադիկալ փոփոխությունների այստեղ պայթյուն է սպասվում»: Նախարարը պատասխանեց, թե «բոլոր այն մարդկանց համար, որոնք բարիք են ստեղծում, նրանց համար հնարավորությունների լայնացում է նախատեսվում», որպեսզի սոցապնախարարության միջոցով վերաբաշխվի նրանց, ովքեր իրենք չեն կարող ստեղծել:
«Կառավարության ամբողջ ծրագիրը վերաբերում է հենց ձեր մատնանշած խնդիրների լուծմանը»,- ասաց նա:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր