20:38 - Մեզ հաշտվելու համար Եհովայի վկաներ պետք չեն         17:09 - Հայերը գնացել են սադրանքի,դրա համար Վրաստան-Ադրբեջան սահմանազատման գործում ունեն տարաձայնություններ      16:36 - Փաշինյանը պետք է պատասխանի հարցերին,թե որտեղից այն տեղեկությունը, որ Ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի լուռ համաձայնությամբ    

03 նոյ 2016 10:20

ԻՊ առաջնորդը կոչ է արել չլքել Մոսուլն ու դիմակայել իրաքյան զորքերին

 
Gazeta.ru-ն հայտնում է․ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին կոչ է արել իրաքյան Մոսուլում գտնվող գրոհայիններին, ինչպես նաև տեղաբնակներին չլքել քաղաքն ու դիմակայել իրաքյան զորքերին, պայքարել «թշնամիների դեմ», իսկ ԻՊ գրոհայիններին՝ «անհավատների համար գիշերը ցերեկ դարձնել, նրանց հողերում քաոս ստեղծել ու այնպես անել, որ նրանց արյունը գետերով հոսի»:

Ահաբեկչական խմբավորման առաջնորդն անդրադարձել է Թուրքիային՝ ընդգծելով, որ հարկավոր է «աթեիստների դաշնակցի» դեմ ևս ակտիվ պայքար մղել:

Ալ Բաղդադին իր խոսքը եզրափակել է վստահությամբ առ այն, որ ԻՊ-ը վերջնական հաղթանակ կտանի:

«ԻՊ-ի կողմից վարվող պատերազմն ու մեծ ջիհադը միայն ամրապնդում են մեր հավատքն առ այն, որ այս ամենը միայն հաղթանակի նախերգանքն է»,-ասել է ծայրահեղականն իր ուղերձում:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր