17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)         17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել      16:48 - Մոսկվան Երևանի հետ խմելիք «կենացները թանկացրեց» և Պողոսյանի քրեական գործը քաղաքականացրեց    

03 նոյ 2016 12:33

Հարձակում՝ Կիրկորովի վրա

Ֆիլիպ Կիրկորովը համերգի ժամանակ հայտնվել է գրեթե նույն իրավիճակում, ինչ օրերս Նիկոլայ Բասկովը՝ Վիլնյուսում, որտեղ երկրպագուհին գրկել էր Բասկովի ոտքերը՝ գետին տապալելով կատարողին:
Հիմա էլ Տոլյատիում Կիրկորովի համերգի ժամանակ մի կին նետվել է նրա ուղղությամբ, սակայն չի կարողացել պահել հավասարակշռությունը:
Ըստ Life.ru-ի՝ 49-ամյա կինը անսպասելիորեն որոշել է մասնակցել Կիրկորովի համերգային համարներից մեկին: Երբ Կիրկորովը շքեղ հանդերձանքով դահլիճում քայլելով դեպի բեմ է շարժվել, «Ալլա Պուգաչովայի կերպարով» կինը բարձրացել է տեղից եւ հետեւել երգչին:
Սակայն այս անսպասելի քայլը խափանվել է. «Ալլա Բորիսովնան» կանգնել է Կիրկորովի երկար հագուստի փեշին: Զարմացած երգիչը շրջվել է, քաշել հագուստը, իսկ հաջորդ վայրկյանին արդեն կինը գետնին է հայտնվել:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր