17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

03 նոյ 2016 10:30

Հանրակրթական ուսումնական հաստատություններում կերկարաձգվի՞ աշնանային արձակուրդը․ «Հայկական ժամանակ»

 
«Հայկական ժամանակը» գրում է․ «Այս օրերին հանրության շրջանում տեղեկություններ են տարածվում, որ հայաստանյան հանրակրթական ուսումնական հաստատություններում աշնանային արձակուրդը երկարաձգվելու է և դասերը վերսկսվելու են միայն նոյեմբերի 14-ից։ Մեր հարցմանն ի պատասխան ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին դա՝ նշելով, որ առողջապահության նախարարությունից նման առաջարկ չի ստացվել։ Հայտնի է, որ դպրոցներում արձակուրդը երկարաձգելու նախաձեռնողը լինում է առողջապահության գերատեսչությանը, այն դեպքերում, երբ, ասենք, առկա է այս կամ այն վարակի տարածման վտանգ կամ համաճարակ է։ Առողջապահության նախարարությունից տեղեկացանք, որ այստեղ նաև չեն պատրաստվում դիմել կրթության և գիտության նախարարության՛ արձակուրդը երկարաձգել հարցով, քանի որ դրա անհրաժեշտությանը չկա։ Այնպես որ, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, դասապրոցեսը կվերսկսվի նոյեմբերի 7-ից։ Առաջին դասարանցիների աշնանային արձակուրդը սկսվել էր հոկտեմբերի 2»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր