12:41 - Պրն վարչապետ, փոխե՛ք Ձեր հաղորդակցության ռազմավարությունը,դուք անգրագետ, գռեհիկ կարծիքներ կարդալուց լա՞վ եք զգում         12:35 - Մեկ տարեկան աղջկա մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով մեղադրանք է առաջադրվել բուժող բժշկին      12:34 - Ռուսական Առաջին ալիք.«Եղբայրական Հայաստանում» կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը լուրջ անհանգստություն է առաջացնում    

03 նոյ 2016 11:01

Կադրային ջարդ՝ Վանաձորի քաղաքապետարանում. «Հրապարակ»

«Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այս օրերին զբաղված Է իր նոր աշխատակազմի ձևավորման աշխատանքներով։ Նախկին նոտարը որոշել է ետ չմնալ կառավարությունում ընթացող տոտալ օպտիմալացման գործընթացից և այն կիրառել Վանաձորում։ Ըստ այդմ, չի բացառվում, որ աշխատակազմում որոշակի կառուցվածքային փոփոխություններ, կրճատումներ տեղի ունենան, և որոշ բաժիններ միավորվեն, աշխատակիցներն էլ՝ կրճատվեն (օրինակ՝ այն բաժինները, որոնք իրականացնում են Վանաձոր համայնքի տնտեսության կառավարումը՝ հարկերի հավաքագրում, եկամուտների ապահովում, հնարավոր է միավորվեն)։ Քանի որ աշխատակազմը դեռևս չի ձևավորվել, նոր քաղաքապետն իր մոտ Է հրավիրում համայնքապետարանի աշխատողներին և տալիս համապատասխան ցուցումներ։ Քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հիմնարկներում այս պահին աշխատում Է շուրջ 1300 հոգի, որի միայն 10 տոկոսն Է քաղաքապետարանում աշխատում։ Համայնքապետարանի աշխատակազմի ձևավորումը, պաշտոնների նշանակումը տեղի կունենան ավագանու առաջիկա նիստից հետո, որը նախատեսված Է Նոյեմբերի 5-ին։
 
Սակայն մինչ նիստը կկայանա, քաղաքապետն արդեն շատերին առաջարկել Է դիմում գրել, գնալ։ Վանաձորի քաղաքապետարանում լուրջ դժգոհություն Է հասունանում։ Աշխատակիցներն ամեն ինչ արել են, որ Մամիկոն Ասլանյանն անցնի՝ հույս ունենալով, որ կպահպանեն աշխատատեղերը, պարզվում Է՝ սխալվել են։ Անգամ, ասում են, Սամվել Դարբինյանի և Մամիկոն Ասլանյանի հարաբերություններն են այս հողի վրա լարվել։ Երեկ մենք զրուցեցինք նախկին քաղաքապետի հետ։ Սամվել Դարբինյանն սկզբում ժխտեց, թե նման բան կա, ապա խոստովանեց, «Քաղաքապետն իրավասու չէ ազատել, քանի որ նրանք համայնքային ծառայողներ են, իսկ եթե այդ մարդիկ չեն ուզում աշխատել, իրենք իրենց դիմումի համաձայն ազատվում են, այդ դեպքում արդեն իրենց գործն է դառնում»։ Նա ասաց, որ ինքը զրուցել է մի քանիսի հետ. «Մարդիկ են, ասում են՝ մենք թիմով եկել ենք, թիմով էլ գնում ենք, հիմա էլ նրանք են եկել, նրանք էլ իրենց թիմով պետք է գան։ Ես ում հանդիպել եմ, այդպես են ասել, նույնիսկ գործող քաղաքապետն առաջարկել է, որ աշխատեն, բայց ասել են՝ չէ, մենք ազատվում ենք աշխատանքից այլ աշխատանքի անցնելու պատճառով։ Եթե չեք հավատում, անունները կարող եմ տալ՝ Բաբանյան Տիգրանը, Մելիքյան Լևոնը, Գևորգյան էրիկը։ Իրենց գործող քաղաքապետը կանչել-ասել է՝ եկեք միասին աշխատենք, ասել են՝ չէ, մենք գնում ենք։ Գևորգյան էրիկը ՌԴ է գնում, Բաբանյան Տիգրանն այլ համակարգ անցնում, Մելիքյան Լյովան իմ հետ կգա, իմ հիմնարկում կաշխատենք»»,–գրում է թերթը։
 
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր