17:30 - Բացառիկ մանրամասներ Սեյրան Սարոյանի տանը տեղի ունեցած «ռազբորկայից» ու խուզարկությունից. գեներալը ստո՞ւմ է         17:00 - Ի գիտություն.ՀՀ օրենսդրությունը և Հայաստանի վավերացրած միջազգային կոնվենցիաներն իրավունք չեն տալիս Ամուլսարում հանք շահագործել. իրավաբան      16:39 - Բանակում բան կա՞ր, որ գողանայինք...Ոչ սպա ունեինք, ոչ զինվոր, ոչ բաղնիք...Հո ախմախ չի, որ հետ գա    

03 նոյ 2016 16:30

Պետք է նվազեցնել ՃՈ տուգանքների չափը. Միքայել Մելքումյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը Tert.am-ի հետ զրուցում նշեց, որ երթևեկության հսկիչ համակարգի ֆինանսական հոսքերի և ավտոկայանատեղիների համար գանձվող գումարների կառավարումը մասնավոր ընկերություններից պետությանը փոխանցելը արվում է հանրային դժգոհությունները փարատելու համար:
Նշենք, որ երեկ Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնարարել էր ՀՀ ոստիկանության պետին և առաջարկել Երևանի քաղաքապետին՝ «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում 10-օրյա ժամկետում համապատասխան իրավական մեխանիզմներ մշակել, որ այս ընկերությունների ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումն անցնեն պետական և համայնքային կառույցներին: 
«Այսինք՝ այն բիզնես օպերատորները, որ այդ ծառայությունները մատուցելու համար  ծախսեր են կատարել , արդեն հետ են ստացել իրենց ներդրած գումարը, և մեծ են շահույթները։ Պետությունն էլ հասկացավ, որ հիմա արդեն ժամանակն է, որ հանրային դժգոհությունները փարատի, և արդեն այդ ֆինանսական հոսքերն ուղղվեն մի մասով բյուջե»,- մանրամասնեց Մելքումյանը:
Միքայել Մելքումյանը նաև նշեց, որ սոցիալական բեռը մեղմելու համար անհրաժեշտ է նվազեցնել տուգանքների չափը՝ հաշվի առնելով նաև աշխատավարձերի սանդղակը:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր