17:00 - ԿԳՍՄ ճշմարտախոս նախարարին.Քահանան՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին. Դատարկաբանություն է         16:34 - Ընդամենը մի հոգու կապրիզ.Ոստիկանությունն էնքան մելչնիկ է, որ աղջկա շփոթած նախադասությունից է կախվում      16:10 - Ջրում հայտնված երեխային փրկելու համար 10 անհետ կորածների հարազատները եկել են «մահվան լողափ»՝ հույսով, որ ծովը ափ կհանի մարմինները    

04 նոյ 2016 11:30

Թիմի կամզում լինելու համար Մխիթարյանը պետք է Մատայից, Մարսիալից և Լինգարդից լավ խաղա.Մոուրինյո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ «Ֆեներբախչեի» հետ արտագնա  խաղից հետո (2:1)  խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Երկարատև բացակայությունից հետո Մխիթարյանը հայտավորված էր «Մանչեսթեր Յունայթեդի» հայտացուցակում և փոխարինման մտավ հանդիպման 61-րդ րոպեին:
«Ես չեմ մտածում նրանից հրաժարվելու մասին, բայց նա պետք է ավելին անի, դա շատ պարզ է: Մենք մեծ ակնկալիքներ ունենք և շատ խաղացողներ նրա դիրքում: Մխիթարյանը պետք է Մատայից,Լինգարդից և Մարսիալից լավ խաղա, շատ պարզ է: 
Յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է հաղթանակներ տոնել, յուրաքանչյուր մարզիչ ցանկանում է, որ խաղան այն ֆուտբոլիստները, ովքեր կարող են ավելի շատ օգնել թիմին, ես բացառություն չեմ», - Մոուրինյուի խոսքն է փոխանցել ակումբի պաշտոնական կայքը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր