22:28 - Հակառակորդը դիվերսիոն ներթափանցման փորձ է ձեռնարկել, կան վիրավորներ ․ ՊՆ խոսնակ         17:10 - Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում      16:32 - Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում    

04 նոյ 2016 21:28

Ռազմական գործողությունները Հալեպում տեղափոխվելու են ակտիվության նոր շրջափուլ

"Վերջին 3 ամիսների ընթացքում Ռուսաստանը Սիրիայի՝ մասնավորապես Հալեպի շրջանում հիմնականում միակողմանի հրադադար է հայտարարել, որոշ դեպքերում, Մոսկվայի ազդեցությամբ, ռեժիմին միացել են նաև Սիրիայի կառավարական ուժերը և նրանց հարող խմբավորումները: Կրակի դադարեցման բոլոր գործընթացներն ի վերջո ավարտվել են սիրիական իշխանությունների համար դիրքային կորուստներով, ինչը, որոշ առումներով, անշուշտ հարված է նաև Ռուսաստանի հեղինակությանը:

Այս համատեքստում, այսօր՝ նոյեմբերի 4-ին Հալեպի արևելյան շրջաններում ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից հումանիտար նպատակով հայտարարված հերթական միակողմանի մի քանի ժամյա հրադադադրի հետևանքով կորուստներ ունի հենց ռուսական կողմը: Հակակառավարական խմբավորումների կողմից Հալեպի արևելյան շրջաններում բացված մարդասիրական միջանցքներից մեկի հրթիռակոծման հետևանքով վիրավորվել են շրջանում ծառայություն իրականացնող 2 ռուս զինծառայող. ըստ սիրիական որոշ աղբյուրների՝ ռուսական օդուժը վերսկսել է գործողությունները միջանցքների անվտանգությունն ապահովելու նպատակով:
 
Կասկածից վեր է, որ մարդասիրական, նաև մարտավարական նպատակներով հրադադարի այս վերջին փորձից հետո ռազմական գործողությունները Հալեպում տեղափոխվելու են ակտիվության նոր շրջափուլ, քանի որ նման քայլերն աստիճնաբար կորցնում են իրենց արդյունավետությունն, իսկ քաղաքի որոշ շրջաններում մնացած ընդդիմադիր խմբավորումներն, ինչպես նաև նրանց արտաքին հովանավորները որևէ կերպ չեն ընդունում հրադադարի կանոնները:"

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր