10:04 - Չինաստանում հիմա էլ բուբոնային ժանտախտն է գլուխ բարձրացրել         17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի      16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը    

05 նոյ 2016 10:34

Ափսոսում եմ, որ այլ ենթատեքստում ասված իմ խոսքերը սխալ մեկնաբանությունների տեղիք են տվել․ Լևոն Ալթունյան

 
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ափսոսում է, որ Հայաստանում արձանագրված մայրական մահացության դեպքերի վերաբերյալ իր՝ ԱԺ-ում ասված խոսքը սխալ մեկնաբանությունների տեղիք է տվել:

Tert.am-ին նախարար Լևոն Ալթունյանն այս կապակցությամբ ասել է. «Ես ափսոսում եմ, որ այլ ենթատեքստում ասված իմ խոսքերը սխալ մեկնաբանությունների տեղիք են տվել։ Իհարկե, ցանկացած մահվան դեպք, առավել ևս մայրական մահացության դեպքերն ինձ համար խիստ ցավալի են։ Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ առողջապահության նախարարը չպետք է զբաղվի նման դեպքերով, քանի նախարարությունը վերահսկող, քննչական և պատժիչ գործառույթներ չունի։ Դրա համար կան համապատասխան մարմիններ»։

Ըստ Լևոն Ալթունյանի՝ բոլորովին այլ նպատակ են հետապնդում նախարարությունում գործող խորհրդում նման դեպքերի քննարկումները, և նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի մասնագիտական ուսումնասիրության արդյունքները քննարկվում են՝ հասկանալու համար, թե արդյո՞ք գործող չափորոշիչներում և ուղեցույցներում որևէ փոփոխություն կամ լրացում կատարելու անհրաժեշտություն չկա նման ելքերից ապագայում խուսափելու համար:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր