17:25 - Հասանովն իր՝ սահմանից փախնելու մասին.հայկական բանակում չկա զենք, որով հնարավոր է ինձ հարվածել 35 կմ հեռավորության վրա         17:05 - Լիլի Մորտոն սիրելիի հետ պատրաստվում է մեկնել հանգստի      17:00 - Քննչական կոմիտեի պարզաբանումը    

05 նոյ 2016 12:15

Կադիրովն Էրդողանին խնդրել է արտահանձնել ահաբեկիչների պարագլուխներին

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է դրական լուծում տալ Թուրքիայում ձերբակալված ահաբեկիչների 3 պարագլուխների արտահանձնման հարցին։ Նշվում է, որ ահաբեկիչների խումբը գործել է Հյուսիսային Կովկասում։ Այդ մասին, ինչպես հայտնում է lenta.ru-ն, նշվում է հանրապետության վարչակազմի կայքում։ Խոսքը Մախրան Սաիդովի, Ասլանբեկ Վադալովի և Թարխան Գազիևի մասին է։
«Կան ճշմարիտ տեղեկություններ, որ նրանցից յուրաքանչյուրը կազմակերպել և իրականացրել է բազմաթիվ ահաբեկչություններ, զինվորականների, ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական անձանց սպանություններ։ Դրանք արվել են առանձնահատուկ դաժանությամբ»,- նշել է Կադիրովը։
Նա նշել է, որ օրինակ՝ Վադալովը սպանել է 10 ոստիկանի։
«Մենք վստահ ենք, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը կուղարկի ահաբեկիչների արտահանձնման հետ կապված անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է Չեչնիայի ղեկավարը։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր