19:08 - Ժողովրդին մեղքերի թողություն պետք չէ, պարտքերի թողություն է պետք         17:15 - Աղմկոտ հայտարարություն Ստեփանակերտում. Փաշինյան-Սահակյան հանդիպում Երեւանում      16:55 - Չեմ կարծում, որ մեր փողոցներում պետք է մեր ղեկավարների խոսքերը փակցնենք.Սա ո՛չ Սովետական միությունն է, ո՛չ Կիմ Չեն Ինի Կորեան    

05 նոյ 2016 12:30

Ընդդիմությունը բոյկոտեց.Վանաձորի ավագանու արտահերթ նիստը չկայացավ

Վանաձորի ավագանու արտահերթ նիստ պետք է մեկնարկեր ժամը 11։00–ին, սակայն «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» (նախկին ՕԵԿ) խմբակցությունները բոյկոտեցին այն։ 
Նշենք, որ արտահերթ նիստի օրակարգում ներառված էին համայնքի ավագանու կանոնակարգն ընդունելու, համայնքապետարանի աշխատակազմի  կանոնադրությունը ընդունելու մասին հարցերը, ինչպես նաև 2017թ-ի բյուջեի նախագիծը։
Պետք է հաստատվեր նաև Վանաձոր համայնքի ղեկավարի աշխատավարձի չափի և աշխատակազմի աշխատակիցների թվաքանակ հաստիքացուցակի մասին հարցերը, ինչպես նաև համայնքի զարգացման քառամյա ծրագրի մասին հարցը: 
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, դիմելով համայնքի ղեկավարին, խնդրել էր տրամադրել Վանաձոր համայնքի աշխատակազմի և բյուջետային հիմնարկների կանոնադրությունները, կազմակերպական կառուցվածքները, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը, ինչպես նաև համայնքի հնգամյա զարգացման ծրագրի նախագիծն ու համայնքի 2017 թվականի բյուջեի նախագիծը:
Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի ավագանիների քանակը 15-ն է, և քվորում ապահովելու համար պետք է նիստին մասնակցեն նաև այլ խմբակցություններից անդամներ։ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» և «Հայկական վերածնունդ» խմբակցությունները միասին ունեն 18 մանդատ։ 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր