17:18 - Տեսանյութ. Մալախովն իր կնոջ հետ լոգարանում ամբողջովին մերկ տեսանյութով պատասխանել է Քսենիա Սոբչակին         17:00 - Հանգուցյալ բժշկի տանը հայտնաբերվել են չծնված 2200 երեխաների մնացորդներ      16:24 - Ես վերադառնում եմ, որովհետև տեսնում եմ, թե երբեմն որքան անխնա եմ վարվում իմ թողած ժառանգության հետ. Հովհաննես Ազոյան    

05 նոյ 2016 17:50

Թուրք պատգամավորի անեկդոտը հայի, թուրքի ու քուրդի մասին

Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ Անկարայից ընտրված պատգամավոր Սըրրը Սյուրեյյա Օնդերը վերջերս արած հումորը լայն տարածում էր գտել համացանցում:
Հայը, թուրքն ու քուրդը գնում են մի թուրքի տան բակից սալոր գողանալու։ Տանտերը բռնում է երեքին էլ։ Դիմում է հային.
- Մյուս երկուսը գոնե մուսուլման են, դու ընդհանրապես քրիստոնյա ես: Անգամ իմ կրոնից չես: Ո՞նց ես համարձակվում այգուցս միրգ գողանալ: Ասում է ու ծեծում:
Հետո անցնում է քրդին.
- Դու անգամ թուրք չես, ա՛յ քուրդ: Անգամ իմ ազգից չես: Ո՞նց ես համարձակվում այգուցս միրգ գողանալ:
Սրան էլ է ծեծում ու դառնում թուրքին.
- Ամոթ չե՞ս անում բա, այ ախպեր, հայի ու քրդի հե՞տ ես այգուցս միրգ գողանում: Ասում է ու ծեծում նաև թուրքին:
Չստացված գողերը ծեծված ու գլխիկոր հեռանում են ու զարմանում՝ ինչպե՞ս ստացվեց, որ այգու տերը մեն-մենակ ծեծեց իրենց երեքին:
«Է՜հ, սկզբում պիտի չթողնեինք, որ հային ծեծեր», - ասում է թուրքը:
Նշենք, որ Լույս նոյեմբերի 4-ի գիշերը նա կուսակցության 2 համանախագահների և 8 այլ պատգամավորների հետ ձերբակալվել է:



Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր