13:38 - Տեսանյութ. Քաղաքապետարանը, կարծես, մարդկանց պատրաստում է, որ տրանսպորտի գինը, միանշանակ, թանկանալու է         13:24 - Տեսանյութ. Մեռնիմ ջանիդ, Փաշինյան ջան, ձեռքիս հացը կերել ես.2 ամսի ա սոված կմեռնեմ      13:02 - 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա    

05 նոյ 2016 20:02

«Եթե Լևոն Ալթունյանը այդպիսի բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել». Կարեն Կարապետյան

Արցախցի լրագրող Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեցի գնահատական տալ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարարի՝ Լևոն Ալթունյանի՝  «Ես մեկ-երկու մահացած ծննդկանի դեպքով չեմ զբաղվում, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը» հայտարարությանը:
«Եթե նա նման բան է ասել, ուրեմն ես նրան մինչ այդ չեմ ճանաչել …
իսկ ես համարում եմ նրան լավ մարդ, բարոյական մարդ, որպես պոտենցյալ կառավարիչ, ով կարող է առողջապահության համակարգում փոփոխություններ անել, որոնք ուղղված կլինեն մարդուն, քաղաքացուն բավարարելուն և ադմինիստրատիվ կառավարման թերությունները շտկելուն»,-հարցին պատասխանել է ՀՀ վարչապետը, ու ավելացրել, որ ՀՀ առողջապահության նախարարի հայտարարությունը անձամբ չի կարդացել, սակայն նրա այդ խոսքերի մասին տեղեկանալուն պես՝ առավոտյան խոսել է Լևոն Ալթունյանի հետ:
Հիշեցնենք, որ երեկ լրագրողների հետ զրույցում ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանը, ի պատասխան հարցի, ասել է, որ  չի պատրաստվում զբաղվել հիվանդանոցներում ծննդկանների հաճախակիացած մահվան դեպքերով, դրանով զբաղվում են «դատական մարմինները, մորգը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր