22:17 - Եղանակը Հայաստանում. Հուլիսի 22-ին         22:00 - Օրվա խորհուրդ. Հուլիսի 22      17:55 - Ընտրեք բվերից մեկին ու բացահայտեք բնավորության գաղտնիքները    

06 նոյ 2016 15:49

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

 
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Նոյեմբերի 8-ին և 9-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով:

Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ - «Նոյեմբերի 10-ից օդային հոսանքները Հայաստան փչելու են անմիջապես Աֆրիկայից, ինչի արդյունքում Սյունիքի հովիտներում ջերմաստիճանը կհասնի +20…+24, Տավուշի ցածրադիր գոտում +17…+20, իսկ Արարատյան դաշտում ու Երևանում +16…+17»։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր