21:47 - «Նորք ինֆեկցիոն»-ում 78-ամյա կին է մահացել, նա ՀՀ քաղաքացի չէ         20:50 - ԵՄ-ն Հայաստանին 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարելու նպատակով      20:10 - Վիտալի Բալասանյանը երկրորդ փուլում չի պաշտպանի թեկնածուներից որևէ մեկին    

08 նոյ 2016 17:15

Թուրքիայի բանտերում լրագրողների թիվը հասել է 142-ի. Platform for Independent Journalism P24

Թուրքիայում գործող Platform for Independent Journalism P24 կազմակերպության տվյալների համաձայն՝ վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած նոր ձերբակալություններից հետո Թուրքիայի բանտերում լրագրողների թիվը հասել է 142-ի, հաղորդում է թուրքական diken.com.tr կայքը: 
Platform for Independent Journalism P24-ի հրապարակած զեկույցում խոսվում է նաև երկրի արևելյան նահանգներում ինտերնետային ծառայությունների խափանման միջոցով հաղորդակցության իրավունքի ոտնահարման և փակված քրդալեզու հեռուստաալիքների մասին:
Զեկույցում նշվում է, որ քրդալեզու մանկական Zarok TV հեռուստաալիքի աշխատանքը նույնպես դադարեցվել է, որը միայն մուլտֆիլմեր էր հեռարձակում, մինչդեռ հեռուստաընկերությանը պարտադրվել է թուրքական մշակույթ քարոզել:
Ի դեպ, Platform for Independent Journalism P24-ի հիմնադիրն ու ղեկավարը լրագրող, հրապարակախոս Հասան Ջեմալն է:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի ոստիկանությունն Անկարայում հատուկ գործողություն է իրականացրել ընդդիմադիր «Ջումհուրիյեթ» թերթի աշխատակիցների դեմ: Խուզարկություններ են իրականացվել թերթի տնօրենի, խմբագիրների և մի շարք սյունակագիրների տներում: Ձերբակալված է նաև թերթի գլխավոր խմբագիր Մուրադ Սաբունջուն:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր