11:00 - Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում         10:45 - Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին.«Հրապարակ»      10:30 - Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ    

09 նոյ 2016 13:30

Թուրքական լրատվամիջոցները «թիրախավորել» են Կարո Փայլանին

Թուրքական լրատվամիջոցներն արձագանքել են Կարո Փայլանի Twitter-ի պաշտոնական էջում տեղ գտած հայտարարություններին, որոնցում նա համեմատել է 1915թ.-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների ձերբակալությունները մեր օրերում քրդամետ կուսակցության պատգամավորների ձերբակալությունների հետ:
Թուրքական ԶԼՄ-ները սկսել են բացահայտ թիրախավորել ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանին: Թուրքական yenihaberden.com կայքը «ԺԴԿ-ական Կարո Փայլանից՝ տգեղ զուգահեռներ» վերնագրով հոդվածում մեջբերել է Կարո Փայլանի՝ նոյեմբերի 4-ին Twitter-ի իր պաշտոնական էջում արած հրապարակումը: 
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին ԺԴԿ 9 պատգամավորների և երկու համանախագահների ձերբակալությունից ժամեր անց Կարո Փայլանը Twitter-ի իր էջում գրել էր. «Մեր ապրած տարին 1915-ն է, օրը՝ ապրիլի 24: Թույլ չենք տա, որ մեր երկիրը, մեր երիտասարդներին այդ ֆաշիստները ևս մեկ անգամ այրեն»: 
Կայքը նաև նշել է, որ Փայլանի այս «տգեղ» ձևակերպմամբ հայտարարությանն աջակցել է «Այսպես կոչված՝ Հայոց ցեղասպանության քարոզչության հարցում ամենաակտիվ լոբբիստական գործունեությունը ծավալող» Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը: 
Նոյեմբերի 4-ին Դիարբեքիրում և Անկարայում ձերբակալվել է քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցության 11 անդամ, այդ թվում` կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
Դեռևս մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանական սահմանադրական հանձնաժողովն ընդունել է Ժողովրդադեմոկրատական կուսակցության խմբակցության մի շարք պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու մասին որոշում:
Երեկ ԺԴԿ-ն անցկացրել է Թուրքիայի խորհրդարանում իր վերջին նիստը՝ առանց համանախագահների մասնակցության: Նիստին ներկա է եղել նաև Կարո Փայլանը: 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր