12:59 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան         12:50 - Սպանություն՝ սաֆարովյան ձևով.փորձել է քնած մարդու վիզը կտրել, դանակը կոխել է դոշի մեջ, այն ծռվել է.«Արթիկ» ՔԿՀ–ում կատարվածի մասին      12:49 - Ռասիստական նոր դրսևորում՝Ադրբեջանի կողմից. սա ևս անհանգստացնող է    

09 նոյ 2016 16:23

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

 
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քիչ առաջ շնորհավորական հեռագիր է հղել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին:
Ինչպես տեղեկացրել են Ռուսաստանի նախագահի մամլո ծառայությունից, «հեռագրում Վլադիմիր Պուտինը ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու, ինչպես նաեւ միջազգային օրակարգային խնդիրներին լուծում տալու եւ համաշխարհային անվտանգությանը սպառնացող մարտահրավերներին արդյունավետ կերպով դիմագրավելու հույս է հայտնել:

Ռուսաստանի նախագահը նաեւ վստահություն է հայտնել, որ իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ միմյանց դիրքորոշումները հաշվի առնելու սկզբունքների հիման վրա Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կառուցողական երկխոսության հաստատումը բխում է երկու երկրի ժողովուրդների եւ ամբողջ միջազգային հանրության շահերից:

Վլադիմիր Պուտինը հաջողություններ է մաղթել Դոնալդ Թրամփին երկրի ղեկավարի այդ պատասխանատու պաշտոնում»:
Հարկ է նշել է, որ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին շնորհավորած առաջին ղեկավարն է:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր