17:00 - Ցնցումների մեջ մի ընկեք. Հեղափոխության օրերին ձեր բերած ջրերից խմեք ու անհանգիստ նստեք տեղներդ         16:30 - Պուտինը բոլոր գենոմային կենտրոններին հրահանգել է զբաղվել պատվաստանյութի փնտրտուքով      16:00 - Այսօրվանից կսկսի գործել կորոնավիրուսային հիվանդության կասկածով պացիենտների ևս մեկ տրիաժ կենտրոն    

09 նոյ 2016 16:33

Բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

 
ՀՀ քննչական կոմիտեի 2016 թվականի հոկտեմբերի 28-ին քաղաքացի Ա. Ազիզյանից ստացվել է հաղորդում առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 11-ին բժշկական կենտրոնում  ծնվել է իր որդին, ով նույն օրը առողջական խնդիրների պատճառով տեղափոխվել է մեկ այլ բժշկական կենտրոն: Ըստ դիմումատուի՝ բուժաշխատողների կողմից ոչ ճիշտ բուժօգնություն ցույց տալու հետևանքով  հոկտեմբերի 28-ին երեխան մահացել է բժշկական կենտրոնում:

Նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։
Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ նորածնի մահվան պատճառները պարզելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր