18:03 - Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր         17:19 - Վանեցյանը դրսեւորեց մի որակ, որը խորթ էր Նիկոլ Փաշինյանին, նա ասաց շատ կարեւոր բան      16:47 - «Արցախը հայերինն է». ANCA-ն հրապարակել է ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը Լեռնային Ղարաբաղի մասին    

09 նոյ 2016 17:32

Նոր վարկ՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի վերակառուցման համար

 
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև այսօր ստորագրել է «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր» վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությանը վարկ տրամադրել 50 մլն ԱՄՆ դոլարին համարժեք եվրոյի չափով (44 միլիոն 37 հազար եվրո): Վարկը Հայաստանին տրամադրվում է 22 տարի մարման ժամկետով, որից 15 տարին՝ արտոնյալ:

Հայաստանի Հանրապետության անունից վարկային համաձայնագիրը ստորագրել է ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, իսկ Ասիական զարգացման բանկի անունից` ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենտալը:
Ծրագրի նպատակն է վերակառուցել Հայաստանի հյուսիսում՝ Վանաձորից Ալավերդիով դեպի Վրաստանի սահման՝ Բագրատաշեն, ձգվող մոտ 51.5 կմ ընդհանուր երկարությամբ երկշարք M6 մայրուղին, կանխարգելել ճանապարհային ցանցի վատթարացումը և ապահովել անվտանգ, արագ ու հեշտ փոխադրումներ:

Արդյունքում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում կունենանք 51.5կմ ընդհանուր երկարությամբ վերակառուցված ճանապարհ բարելավված ճանապարհածածկով, անվտանգության ապահովման միջոցներով, կլիմայի փոփոխությանը հարմարվելու հնարավորություններով:

Ծրագիրը կխթանի սոցիալական ծառայությունների, գյուղատնտեսության, տուրիզմի և զբաղվածության հասանելիությանը՝ նվազեցնելով տարածաշրջանային տնտեսական և սոցիալական խոչընդոտները: Միաժամանակ` վերոհիշյալ ծրագրի համաֆինանսավորման նպատակով Եվրոպական ներդրումային բանկի կողմից արդեն իսկ տրամադրվել են 51 մլն եվրոյի չափով վարկային միջոցներ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր