17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

10 նոյ 2016 15:16

Կարեն Կարապետյանը նշանակել է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ

 
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` Իշխան Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ։

Վարչապետի որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝

Իշխան Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ»։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արմեն Հայրապետյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի պաշտոնից։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր