11:00 - Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ միացում         10:45 - Խոսրով Հարությունյանը մինչ հարց հնչեցնելն իր պարտքն էր համարում քծնել պաշտոնյաներին.«Հրապարակ»      10:30 - Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի. ՀԺ    

10 նոյ 2016 18:00

Ինչ է նշանակում Վանգայի կանխատեսումը, որ Օբաման լինելու է ԱՄՆ վերջին նախագահը

Հայտնի պայծառատես Վանգայի կանխատեսումների ճշգրտության մեջ համոզվելու բազմաթիվ հնարավորություններ են եղել: Անգամ եթե կանխատեսումը խիստ անիրական էր թվում, այն միեւնույնն է կատարվում էր: Գրեթե ոչ մեկ լուրջ չվերաբերվեց Վանգայի՝ Ուկրաինայի ապագայի, հիմա արդեն ներկայի վերաբերյալ կանխատեսմանը, բարդ էր պատկերացնել, որ մի օր եղբայրական Ռուսաստանի եւ Ուկրաինայի հավերժական թվացող բերակամությունը կարող է անցյալում մնալ: Մինչ դեռ պայծառատեսն իր կանխատեսման մեջ չէր սխալվել: Վանգան նաեւ հետաքրքրական կանխատեսումներ է արել ԱՄՆ-ի ապագայի վերաբերյալ: Վերջինս ասել էր, որ ԱՄՆ 44-րդ նախագահը սեւամորթ է լինելու, այս կանխատեսմանն էլ ժամանակին որեւէ մեկը լուրջ չվերաբերվեց, արդյուքնում՝ Բարակ Օբաման դարձավ ԱՄՆ 44-րդ նախագահը: Բայց առավել ուշագրավն այն է, որ Վանգան կանխատեսել է, որ Օբաման լինելու է ԱՄՆ վերջին նախագահը, քանի որ նրա պաշտոնավարման ավարտից հետո միացյալ նահանգները կամ սառչելու է կամ էլ հզոր ֆինանսական ճգնաժամը այն կործանելու է: Այս պահին ԱՄՆ-ն ունի նոր նախագահ Դոնալդ Թրամփը, ով դեռ իր պաշտոնավարմանը չի անցել, բայց այդ գործընթացին շատ քիչ ժամանակ է մնացել: Իսկ համացանցը ակտիվ քննարկում է՝ ի՞նչ նկատի ուներ Վանգան, եւ արդյո՞ք Դոնալդ Թրամփը կկործանի ԱՄՆ-ն, թվում է թե ամերիակցիներն այդ կապակցությամբ լուրջ մտավախություններ ունեն: Հունվարի 20-ին Թրամփը կստանձնի նախագահի պաշտոնը, իսկ թե ինչ կլինի հետո եւ արդյո՞ք այս անգամ էլ Վանգան անսխալ կլինի իր կանխատեսման մեջ ցույց կտա ժամանակը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր