20:35 - Տեսանյութ. Փակել Աստծո դուռը եկած զորակոչիկի ճանապարհը, երբ բաց են կազինոները` ողբերգություն է         17:00 - Covid-ով մինչեւ այս համավարակը Հայաստանում նույնպես որեւէ մեկը չի զբաղվել․ Մակունցը՝ Ֆրանսիայից ժամանած բժիշկների մասին      16:35 - Կորոնավիրուսի պատվաստանյութը նման չի լինի կարմրուկի դեմ պատվաստանյութի էֆեկտին, որն իմունիտետ է ապահովում ամբողջ կյանքում    

10 նոյ 2016 19:42

Կներդրվի նոր պարտադիր ապահովագրություն․ Տեսանյութ

 
Զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու ծրագրով ոչ թե բարեգործական, այլ ապահովագրական համակարգ է նախատեսվում ներդնել, որով յուրաքանչյուր աշխատող քաղաքացի ամսական պետք է վճարի 1000 դրամ: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Ցանկացած ապահովագրական համակարգ, բնականաբար, ենթադրում է որոշակի վճարումներ: Իսկ ամենակարևոր սկզբունքը, որն առաջարկվում է ներկայացված նախագծով, ներդնել հնարավորինս գումարներ և նաև կառավարման միջոցով ավելացնել այդ գումարները»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դրանով համակարգին լուծում է տրվում զոհված կամ վիրավոր զինծառայողների ու նրանց ընտանիքների սոցիալական խնդիրներին:
Ըստ նրա՝ նվազագույն աշխատավարձ ստացողների վրա բեռը չի կարող ընկնել այս առումով, իսկ մնացած աշխատավարձերի դեպքում նախատեսված է ամսական 1000 դրամ պարտադիր վճար:

Հարցին, թե ինչո՞ւ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերից ավելի պահում չի արվում, նախարարը պատասխանեց. «Դրանք մոտեցումներ են, այսինքն՝ դուք էլ եք ինչ-որ մոտեցում առաջարկում, որոնք կարող են քննարկումների փուլ անցնել»:
 
Տեսանյութը՝ ըստ Lragir.am-ի․

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր