17:07 - Տեսանյութ. Ինչպես են ավազամրրիկները ծածկում ավստրալական քաղաքները         16:31 - Մենք չենք հոգնում, մեր էներգիան եւ կամքն անսահման է.Հայաստանում չպիտի լինի մեկ մարդու իշխանությունը      16:25 - ԱԱԾ․ Վանեցյանը պետական հեղաշրջում չի պլանավորել    

11 նոյ 2016 11:04

ԱՄՆ-ում եկավ մի գործիչ, որն ասում է՝ մի՛ հարգեք սևամորթներին, կանանց, մահմեդականներին․ «Առավոտ»

 
«Առավոտը» գրում է․ «Ամերիկացիները հոգնել են քաղաքական կոռեկտությունից՝ հարգեք սևամորթներին, հարգեք կանանց, հարգեք մահմեդականներին։ Եկավ մի գործիչ, որն ասում Է՝ մի՛ հարգեք, ինչ ուզում եք՝ ասեք նրանց հասցեին, կորչի՛ երեսպաշտությունը։ Անշուշտ, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, որովհետև այդ սահմանափակումները դնողներն իրականում այնքան Էլ առաքինի մարդիկ չեն, խոսում են հանդուրժողականությունից, բայց պատրաստ են ոչնչացնել ոչ միայն այլադավաններին, այլև իրենց դոգմաներից դուրս մտածողներին։ Եվ ի վերջո՝ բարոյական բարձր նորմերից խոսողները պետք Է առաջին հերթին ունենան մաքուր ձեռքեր, իսկ ամերիկյան քաղաքական վերնախավն այնքան Է կոռումպացված, որ այդ գործիչների դեմ մեր կոռուպցիոներները պարզապես  մանկապարտեզի երեխաներ են։
 
Բայց ես, այնուամենայնիվ, կողմ եմ քաղաքական կոռեկտությանը, և ինչո՞ւ միայն քաղաքական, ընդհանրապես կոռեկտությանը»,–գրում է թերթի խմբագիրը։
 
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր