18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

08 հուն 2016 19:00

Մեդվեդեւի մասին երգը Youtube–ի հիթն է դարձել. Տեսանյութ

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի շնորհիվ Comedy Club –ի մասնակից Սեմյոն Սլեպակովը ռեկորդակիր կդառնա Youtube –ում: Երկու օրում նրա երգը ավելի քան 4 նլն մարդ է դիտել ու լսել: Ինչպես գիտեք` վարչապետ Մեդվեդեւը վերջերս Ղրիմ կատարած իր այցի ժամանակ հերթական անգամ հանճարեղ միտք էր արտահայտել: Թերակղզու բնակիչները բողոքել էին Մեդվեդեւին, որ գները շատ են բարձրացել, իսկ կենսաթոշակները՝ հակառակը՝ նվազել: Այդ դժգոհությանն ի պատասխան Մեդվեդեւն ասել էր «փող չկա, բայց դուք այստեղ դիմացեք»: Սեմյոնը Ժողովրդին հասցեագրված յուրատեսակ ուղերձ է ձայնագրել, որը միանգամից հրապարակել է You Tube-ի իր ալիքում: Սլեպակովի հիթի հիմքում Մեդվեդեւի խոսքն է` «Պարզաապես փող չկա ...Դուք այստեղ դիմացեք, ձեզ լավ ու բարի տրամադրություն ու առողջություն եմ մաղթում»:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր