Կազմակերպած «փարթին» ավարտվել է դանակահարությամբ. բժիշկները պայքարում են 18-ամյա երիտասարդի կյանքի համար, մասնակիցներից մեկը հայտնի դատավորի տղա է          Ուղեղի մահ. երբ է կարելի հիվանդին անջատել կենսապահովման համակարգից       Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ,ձերբակալվել են բողոքի ցույցերի համակարգողներր    

11 նոյ 2016 18:45

Օբաման շտապում է հետքերը մաքրել

Թրամփի հաղթանակը եւս մեկ հետաքրքիր շրջադարձ արձանագրեց Օբամայի գործուներության մեջ: Այսպես, «The Washington Post»-ի փոխանցմամբ, դեռ գործող նախագահ Օբաման պաշտոնապես հրամայել է Պենտագոնին` հայտնաբերել եւ ոչնչացնել «Ալ-Քայիդեյի» սիրիական խմբավորման` «Ջեբհաթ ան-Նուսրայի» բոլոր պարագլուխներին: Լրատվամիջոցը տեղեկացնում է, թե Սպիտակ տունը դա բացատրում է նրանով, որ «Ջեբհաթ ան-Նուսրան», Սիրիայում սբաղեցնելով զգալի տարածքներ, կարող է դա վերածել Արեւմուտքի դեմ ահաբեկչական հարվածներ նախապատրաստելու բազային: Բայց Քլինթոնի պարտությունից հետո՞ միայն Օբաման տեղեկացավ, թե «Ջեբհաթ ան-Նուսրան» Սիրիայում ինչ մեծ պոտանցյալ է ստեղծել. չէ. նշված բացատրչությունը բանի նման չէ: Այլ վարկած էլ կա...
Այն, որ ներկայիս ամերիկյան վարչակազմը քանիսց մեղադրվել է «Ալ-Քայիդեյի» սիրիական բավականին համեստ խմբավորումը ներկայիս «Ջեբհաթ ան-Նուսրայի» կարգի մոնստրի վերածելու մեջ, հին պատմություն է: ՌԴ ԱԳ նախագահ Սերգեյ Լավրովն էլ նախօրեին եւս մեկ անգամ ակնարկեց այդ մասին, այսինքն, թե տվյալ փաստը դեռ հիշվում է: Իր հերթին Թրամփը նախընտրական շրջանում քանիցս խոսել է Օբամայի նախագահության ընթացքում Մերձավոր Արեւելքում մոտ 6 տրիլիոն դոլարի անիմաստ ծախսերի մասին, եւ երեւի հիմա կցանկանա պարզել, թե այդ փողերն ուր են գնացել: Այնպես որ Օբաման կարծեք թե ուզում է հետքերը զգուշորեն մաքրել...


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր