17:00 - Բեռլինում հույսը դրել են մարմնի հոտի ուժի վրա, չօգտագործել դեզադորանտներ. ուժեղ ու տհաճ հոտը կօգնի, որ մարդիկ ստիպված դիմակ կրեն         16:39 - COVID-19-ի նկատմամբ ինունիտետը կարող է զարգանալ նույնիսկ թեստի բացասական արդյունքներով մարդկանց մոտ      16:19 - Վաղ առավոտից խուզարկություն է իրականացվում «Հարսնաքար» հյուրանոցում, կատարել են առգրավում    

11 նոյ 2016 16:31

Դավիթ Բաբայանը՝ առաջնագծում տիրող իրավիճակի մասին

 
Panorama.am-ը գրում է․ Ադրբեջանի կողմից առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա)  ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերի  արկակոծության հետևանքով բարեբախտաբար ոչ զոհեր կան, ոչ վիրավորներ: Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Արտառոց իրավիճակ չէ, սա մեր առօրյան է: Տարօրինակ բան չկա, տեղի է ունենում այն, ինչ միշտ տեղի է  ունենում: Ունենք հակառակորդ, որ ամեն օր խախտում է հրադադարի ռեժիմը՝ մի օր ավելի շատ, մի օր՝  ավելի  քիչ: Կրկակում են, բայց կրկնում եմ, դա առօրյա է»,-ասաց Բաբայանը:

ԼՂՀ նախագահի խոսնակը նշեց,  որ տարօրինակ կլիներ, եթե չլինեին հրադադարի խախտումները, քանի որ «գործ ունենք ահաբեկչական, ֆաշիստական պետության հետ»:

«Մեր քաջ տղաները կանգնած են այնտեղ, նրանց համար դա առօրյա է: Հակառակորդը փորձում է թիկունքում՝ ապատեղակտվություն հիման վրա ստեղծել անառողջ իրավիճակ, ահաբեկել ժողովրդին: Հիմա այնտեղ կանգնած մեր տղաները մի՞թե արժանի են, որպեսզի մեր թիկունքում նման երևույթներ լինեն ու թուլացնեն մեր մարտունակությունը»,-նկատեց Բաբայանը, անդրադառնալով ադրբեջանցի օգտատերերի կողմից՝ առաջնագծում «հայերի խուճապահար փախչելու» մասին սոցցանցերում տարածած տեղեկություններին:

Խոսնակը նկատեց, կան մի քանի հանգամանքներ, որոնք ստիպում են Ադրբեջանին հրադադարի ռեժիմն ավելի շատ խախտել: Ալիևը ցանկանում է ցույց տալ, որ ադրբեջանական բանակը բարոյալքված չէ, ինչպես նաև ինքը  պետրաստ է  պետք եղած ժամանակ բանակն օգտագործել իշխանության պահպանման համար:

«Ադրբեջանի ներքին իրավիճակը յուրահատուկ է, այնտեղ սոցիալական, տնտեսական ու քաղաքական լուրջ խնդիրներ կան: Այս զորավարժությունների միջոցով Ալիևը՝ խանը, ցույց է տալիս իր հակառակորդներին, որ ունի բանակ և եթե պետք լինի այն կօգտագործի սեփական ժողովրդի, ազգային փոքրամասնությունների դեմ: Նման ծավալի զորավարժությունների անցկացմամբ ու ցուցադրմամբ, Ալիևը ցանկանում է բարձրացնել իրենց արժանապատվությունը, որ ոտնահարավել էր քառօրյա պատերազմում նրանց ունեցած կորուստներով, իսկ վերջակետը դրվել էր Երևանում անցկացված զորավարժություններով»,-ասաց ԼՂՀ նախագահի խոսնակը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր