16:19 - Տեսանյութ. Քրեական գործ հարուցող մարմինները իշխանության ազդեցության տակ են գտնվում․ Ռոբերտ Քոչարյան         16:00 - Միամիտ չեմ հավատամ քեզ, տառապանքս փորձ ունի…      15:53 - Ինչպիսին է իրավիճակը առաջնագծում    

12 նոյ 2016 12:20

Սիրիայում Դոնալդ Թրամփը կպայքարի ոչ թե Ասադի, այլ ԻՊ-ի դեմ

 
ԱՄՆ նախագահի պատոնում ընտրվելուց  հետո The Wall Street Journal-ում տպագրված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  պաշտոնապես իր պարտականությունները ստանձնելուց հետո  մտադիր է կենտրոնանալ  Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի վրա, այլ ոչ թե փորձի զրկել Սիրիայի առաջնորդ Բասար Ասադին իշխանությունից:  

Նա նշել է, որ, հավանաբար չի հետևի  գործող նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի կողմից վարվող քաղաքականությանը, որի նպատակն է աջակցել սիրիական, այսպես կոչված, «չափավոր ընդդիմությանը»:

«Իմ տեսակետները սիրիական հարցի հետ կապված տարբերվում են շատ այլ մարդկանց տեսակետներից»,- ասել է նա:

Թրամփը նշել է, որ ՌԴ-ն և Իրանը այժմ Սիրիայի դաշնակիցներն են, հետևաբար, եթե ԱՄՆ-ն հարձակվի Ասադի զորքերի վրա, ապա «դուրս կգա, որ ԱՄՆ-ը միաժամանակ կռվում է և Ռուսաստանի, և Սիրիայի հետ»:
 


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր