18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

12 նոյ 2016 18:40

Մխիթարյանը հանդիպել է ապրիլյան պատերազմում զոհված փոխգնդապետի երեխայի հետ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Արցախյան քառօրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի որդու` Հովիկի հետ, որի երազանքը Հենրիխ Մխիթարյանին տեսնելն էր։ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի ղեկավարության շնորհիվ այդ երազանքը  իրականություն դարձավ, և Հովիկն իր ընտանիքի հետ կարողացավ ներկա լինել Հայաստան-Մոնտենեգրո խաղին։ Հանդիպումից հետո Հովիկը հանդիպեց Հենրիխ Մխիթարյանի հետ, խնդրեց նրա ստորագրությունը և լուսանկարվեց։ Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի ծառայությունը:





Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր