17:34 - Նման ինտենսիվություն եղել է 2016 թ.ին. կարծես՝ Ադրբեջանը խոսքից պատրաստվում է անցնել գործի         17:15 - «Տականք սրիկաներ, Հայրիկյանի միջնորդությո՞ւնն եք անտեսում». Պարույր Հայրիկյան      16:57 - Այդ ի՞նչ իրավունքով եք հետևում, թե ով ում հետ է հանդիպում    

09 հուն 2016 09:05

«Ժողովուրդ». Հայաստանի և Արցախի իշխանություններն քաղաքական որոշում են կայացրել. Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը

«Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Հայաստանի և Արցախի իշխանություններն արդեն իսկ քաղաքական որոշում են կայացրել, ըստ որի՝ ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը կպաշտոնավարի մինչև 2020 թվականը։ Հիշեցնենք, որ Սահակյանի պաշտոնավարման ժամկետը լրանում Է եկող տարի ամռանը, որից հետո եթե Արցախում նախագահական ընտրություններ տեղի ունենան, ապա գործող նախագահը դրանց չի կարող մասնակցել։ Սակայն Հայաստանի և ԼՂՀ իշխանությունները որոշել են, որ հայկական երկրորդ պետության Սահմանադրությունը ևս պետք Է առաջիկայում փոխվի: Դրանով նախատեսվելու Է, որ Արցախը նույնպես նախագահական կառավարումից անցում կկատարի խորհրդարանականի։ Կառավարման կարգը պետք Է գործի 2020 թվականից՝ Արցախի հաջորդ գումարման խորհրդարանի ձևավորվելուց հետո։ Այսինքն՝ ԼՂՀ նոր Սահմանադրությամբ հատուկ կսահմանվի, որ գործող նախագահը կշարունակի պաշտոնավարել մինչև նոր խորհրդարանի կազմավորվելը, այն Է՝ 2020 թվականի ամառը։ Այսպես կլուծվի նաև Արցախի կայունության հարցը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր